Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել USAID-ի գլխավոր տեսուչին
Քաղաքական
12:52 12/02/2025
Աշխարհ

Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել USAID-ի գլխավոր տեսուչին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես պաշտոնանկ է արել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գլխավոր տեսուչին։

Այս մասին գրում  է NBC-ն՝ հիշեցնելով, որ մեկ օր առաջ USAID տեսուչի գրասենյակը հրապարակել էր զեկույց, որտեղ ներկայացնում էր, թե Թրամփի կողմից գործակալության ծախսերի կտրուկ կրճատումն ինչ բացասական հետևանքների կարող է հանգեցնել։

Փոլ Մարտինը մոտ 20 գլխավոր տեսուչներից մեկն է։

Երեքշաբթի երեկոյան էլեկտրոնային  փոստով ստացված նամակում նշված է եղել, որ այդ պաշտոնը վերացված է, իսկ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։

USAID-ից դեռ չեն արձագանքել մեկնաբանելու խնդրանքներին։

Placeholder