Նիկոլական ռեժիմի ներկայացուցիչների  նման ցինիզմն ու նեղմտությունը վաղուց դարձել են  իրական սպառնալիք. Պատգամավոր
Քաղաքական
13:06 12/02/2025
Հայաստան

Նիկոլական ռեժիմի ներկայացուցիչների նման ցինիզմն ու նեղմտությունը վաղուց դարձել են իրական սպառնալիք. Պատգամավոր

«Արցախի Հանրապետությունը դավաճանաբար հանձնելուց հետո, նիկոլական հանցավոր խմբակի ներկայացուցիչները ցանկացած առիթ օգտագործում են մեղադրելով արցախահայերին իրենց գործընկեր ադրբեջանցիների դեմ  չկռվելու և Արցախը լքելու  մեջ»,-ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հայտարարությանն արձագանքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Մեքոնյանը։

Նա ընդգծում է՝ Հայաստանում  իշխանությունը  զավթած  խմբակի ցինիզմը  սահման չունի։

«Գործող նիկոլական ռեժիմի ներկայացուցիչների  նման ցինիզմն ու նեղմտությունը վաղուց դարձել են  իրական սպառնալիք Հայաստանի  ազգային անվտանգության համար։ ՔՊ-ականներն  արդեն մեկ անգամ չէ, որ դա ապացուցում են»,-գրում  է նա։

Placeholder
Նիկոլական ռեժիմի ներկայացուցիչների նման ցինիզմն ու նեղմտությունը վաղուց դարձել են իրական սպառնալիք. Պատգամավոր