Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան. Քաղաքագետ
Քաղաքական
13:34 12/02/2025
Հայաստան

Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան. Քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթի քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում։

- Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հսրկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը։
- Իրական Հայաստանն այդ անձնավորության քաղաքացիակսն կնոջ հակասահմանադրական գործունեությունն է, ով որևէ պետական պաշտոն չզբաղացնելով պետության ղեկավարի լիազորություններ է իրացնում։
- Իրական Հայաստանը  անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են։
- Իրական Հայաստանն այդ անձի ոչ պրոֆեսիոնալ թիմն է, չմտածված որոշումներն են, տապաված նախաձեռնություններն են, պետական պարտքի աննախադեպ աճն է, բյուջեի ճեղքվածն է, ձախողված ռեֆորմներն են, հանրային վստահության անկումն է։
- Իրական Հայաստանն իր, իր ընտանիքի, իր թիմի կոռուպցիայի արշավն է։

Ուրեմն, իր հետ պետք է խոսել  Իրական Հայաստանի անունից, իրական խնդիրներից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելուն»։

Placeholder
Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան. Քաղաքագետ