Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անուշ Պողոսյանը գրում է, որ Հայաստանում գրանցված է 14600 բժիշկ և, ըստ Ավանեսյանի, օրվա կտրվածքով 1 բժիշկը գրել է միջինը 0,02 դեղատոմս
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ՀՀ առողջապահության նախարարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դուրս է գրվել 110000 դեղատոմսը , սակայն օգտվել են 34000֊ը։
Եվ ուրեմն, 1 տարվա ընթացքում 110000 դեղատոմս, այսինքն 1 օրում` 306 դեղատոմս, Հայաստանում գրանցված է 14600 բժիշկ, այսինքն օրվա կտրվածքով 1 բժշկին ընկնում է 0,02 դեղատոմս։ Զավեշտը այն է , որ իրական հիվանդներին գրվել են ընդհամենա 34000 դեղատոմս, իսկ մնացած թիվը պայմանավորված է նրանով, որ բժիշկները իրենց, բուժքույրերի, մայրապետերի վրա գրել են դեղատոմսեր` սովորելու նպատակով ...
Հ.Գ. Ինչ խոսք, կայացած «բարեփոխում» է....»։