Բաքվում Ռուսական տունն ազատում է տարածքը
Քաղաքական
16:23 12/02/2025
Աշխարհ

Բաքվում Ռուսական տունն ազատում է տարածքը

Բաքվի Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը (Ռուսական տուն) ազատում է Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցուցանակն արդեն ամբողջությամբ հանվել է շենքից (նախորդ օրը հանվել է միայն ռուսերեն ցուցանակը- նշում է ՏԱՍՍ-ը)»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսական տան ներկայացուցիչը։ Շենքի դրսից երևում է, որ նկարները, պաստառներն ու գովազդային վահանակները, հուշանվերները հանվել են ճեմասրահի և այն սրահի պատերից, որտեղ նախկինում տեղի էին ունենում կազմակերպության միջոցառումները, իսկ շրջիկ ցուցահանդեսը փակվել է։ Որոշ առարկաներ դեռ մնում են տեղում:

Բաքվում Ռուսաստանի տունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանի ԱԳՆ պահանջի կապակցությամբ միջոցներ է ձեռնարկում դադարեցնելու իր գործունեությունը։ Նույն օրը սկսվել է մակագրությունների ապամոնտաժումը այն շենքից, որտեղ գտնվում էր Ռուսական տունը։

Փետրվարի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել էր, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ Ադրբեջանից նոտա է ստացել Բաքվում «Ռուսական տունը» տեղական օրենսդրությամբ որպես իրավաբանական անձ գրանցելու անհրաժեշտության մասին։ Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանում Ռուսական տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքը՝ կապված սեփականատիրոջ հայտարարության հետ՝ մոտ ապագայում այն ​​վաճառելու պլանների մասին։

Placeholder