«Նիկոլ հեռացիր, պրծնենք, ուզում ես մի կտոր հացից կտրե՞ս». Ակցիայի մասնակից
Հասարակություն
13:36 13/02/2025
Հայաստան

«Նիկոլ հեռացիր, պրծնենք, ուզում ես մի կտոր հացից կտրե՞ս». Ակցիայի մասնակից

«Նիկոլ հեռացիր, հեռացիր պրծնենք», «Նիկոլ դավաճան»,- ասում են կառավարության մոտ հավաքված տնտեսվարողները, ովքեր բողոքում են հարկային վերջին փոփոխություններից։

«Մարդկանց հարցերը չեն լուծվում։ Մենք մեր երեխաներին, հոգսերը, գործերը թողել ենք, եկել ենք այստեղ՝ պահանջելով կարգավորել հարցը։ Թող իջնեն ու հարցերին լուծում տան»,- ասաց ակցիայի մասնակից քաղաքացին։

«Ինքը ոչ թե եկամուտի 10 տոկսն է ուզում, ուզում է շրջանառության 10 տոկոսը։ Նման բան նորալ մարդը չի կարող ասել՝  շրջանառության 10 տոկոս, վաղն էլ կասի շրջանառության 20  տոկոսն եմ ուզում, 30 տոկոսն եմ ուզում, մեզ չի հերիքում։ Իրենց չի հերիքում, որովհետև այնքան պարգևավճար են տալիս, այդքան ոստիկանի գումար են տալիս։ Թող իրենց փողերը քչացնեն, իրենց ման գալու ծախսերը քչացենե, ոստիկաններին քչացնեն։ Մեզ այսքան ոստիկան պետք չէ, մեզ բանակ է պետք։

Ինչքա՞ն փող են ստանում ՔՊ-ի անդամները, ՔՊ-ի անդամների բարեկամները, ամեն մեկին մի բանի համար փող են տալիս։ Մեզ էլ ուզում ես գործից կտրե՞ս, այդ մի կտոր հացից կտրե՞ս»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

Հիշեցնենք, որ տնտեսվարողները պահանջում են կասեցնել 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր կարգավորումները, ըստ որոնց՝ խստացնում են շրջանառության հարկի ռեժիմում գործող տնտեսվարողների վարչարարությունը, ինչպես նաև կրկնակի անգամ բարձրացնում են հարկային դրույքաչափերը, շրջանառության հարկ վճարողները պետք է վարեն իրենց ապրանքային մնացորդի և պահեստի հաշվառում։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
«Նիկոլ հեռացիր, պրծնենք, ուզում ես մի կտոր հացից կտրե՞ս». Ակցիայի մասնակից