Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ. Իրանի փոխարտգործնախարար
Քաղաքական
17:30 13/02/2025
Հայաստան

Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ. Իրանի փոխարտգործնախարար

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ:

Դեսպանատնից տեղեկանում ենք, որ քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:  

Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների խորացումն Իրանի հետ:

ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը նկատել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի ՀՀ հետ կապերի զարգացումը, որի ուղղությամբ առկա են բոլոր նախադրյալները:

րանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ:

Placeholder
Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ. Իրանի փոխարտգործնախարար