Փաստորեն, ես կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով՝ չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչավել եմ. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
12:40 13/02/2025
Հայաստան

Փաստորեն, ես կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով՝ չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչավել եմ. Նիկոլ Փաշինյան

Եթե վճարովի մանկապարտեզի տարեկան վարձը օրինակ 200 հազար դրամ է և այն վճարել է միայն ամուսինը, բայց կինը նույնպես հայտարարագիր ներկայացնող է, ապա միայն 2024 թվականի համար կարգավորում է ներդրվել, որը թույլ կտա վճարել երկու ծնողների գումարային սոցիալական կրեդիտները՝ 200 հազար դրամի չափ։ Այդ մասին կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Ըստ փոխնախարարի՝ այդ կարգավորումը միայն 2024 թվականի համար է, իսկ հաջորդ տարիների համար, եթե ամուսինները ցանկանում են սոցիալական կրեդիտներ ստանալ որոշակի ծառայությունների համար, ապա նրանք պետք է առանձին և անկանխիկ վճարեն դրանց համար։

«Բայց վատ լուր էլ կա՝ հիմիկվանից մենք հորդորում ենք, որ  մարդիկ իրենց ծախսերը բաշխեն, կնոջ ծածխսը կնոջ քարտից երևա անկանխիկ,  ամուսնու ծախսն՝ ամուսնու քարտից»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը՝ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ եթե քաղաքացին 4 երեխա ունի, ապա կարող է անվճար երթևեկել։

«Երեկ էլ կարդացի, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել, թե կապ չունի երեխան չափահաս է, թե անչափահաս։ Ասացի՝ փաստորեն ես կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով՝ չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչավել եմ, երևի պետք է գնամ դիմեմ և քարտ ստանամ, որպես 4 երեխայի հայր»,-հայտարարեց Փաշինյանը։

Placeholder
Փաստորեն, ես կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով՝ չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչավել եմ. Նիկոլ Փաշինյան