Ռոնալդուն 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է
Աշխարհում
17:19 13/02/2025
Աշխարհ

Ռոնալդուն 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է

Սաուդյան Արաբիայի Ալ-Նասր ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Այս մասին հայտնում է Sportico պորտալը։

Ռոնալդուի ընդհանուր եկամուտը կազմել է 260 միլիոն դոլար, իսկ ամերիկացի բասկետբոլիստ Սթիվեն Քարին զբաղեցրել է վարկանիշի երկրորդ տեղը (153,8 միլիոն դոլար), երրորդ տեղում է բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին (147 միլիոն դոլար):

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, վարկանիշի լավագույն տասնյակում են հայտնվել նաև արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին (135 միլիոն դոլար), ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (133,2 միլիոն դոլար), բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը (133 միլիոն դոլար), ուկրաինացի բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկը (122 միլիոն դոլար), ֆրանսիացի ֆուտբոլիստներ Բենզեման (116 միլիոն դոլար), Կիլիան Մբապեն (110 միլիոն դոլար) և իսպանացի գոլֆիստ Ջոն Ռահմը (105,8 միլիոն դոլար):
 

Placeholder
Ռոնալդուն 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է