Մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին
Իրավունք
14:01 13/02/2025
Հայաստան

Մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին

«Այսօր, մի խումբ ուսանողներով, կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացրել ՀՀ Նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ»,-այս մասին հայտարարել է ուսանող Հրայր Աղավելյանն ու  մանրամասնել.

«Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց Ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը Նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։

Մեր հանրագրով պահանջում ենք․

. Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ Նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։
.Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։
Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։

Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի»։





Placeholder
Մի խումբ ուսանողներ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին