Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդյո՞ք դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն կա
«Վերջին երկու-երեք շաբաթներում նույն իրավիճակն ունենք՝ տվյալ սեզոնին համահունչ իրավիճակ, լարված, բայց չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում ենք»,- լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե գրիպի և սուր շնչառական վարակների առումով ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում։
Արդյո՞ք դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն կա։ Նա պատասխանեց. «Նման միջոցառումներ իրականացնելու ցուցումներ այս պահին չկան։ ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ էլ ակտիվ աշխատում ենք, բացակայությունների մոնիտորինգի և բացակայությունների պատճառների մասով։
Ունենք հստակ մեխանիզմներ, թե որ դեպքերում ենք անցնում հեռավար դասավանդման կամ դասերը կարող ենք ժամանակավորպես դադարեցնել։ Այդ ընթացակարգերի համաձայն, եթե կարիքը լինի, միանշանակ կգնանք դրան, բայց այս պահին դրա կարիքը չկա»։