Հերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Պիպոյան
Հասարակություն
10:53 13/02/2025
Հայաստան

Հերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Պիպոյան

 «Իրազեկ և պաշտպանված  սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձել է «բարեփոխված» հանրային տրանսպորտի առաջացրած խնդիրներին.

«Հերթական ահազանգն ու ապացույցը, որ բարեփոխիչները տրանսպորտային համակարգում փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու:

Ծնողը երեխայի համար գնել է քարտ և ակտիվացրել ամսական փաթեթ: Երեխան կորցրել  է քարտը և ոչ Տելսելը, ոչ քաղաքային իշխանությունները չեն վերականգնում ամսական փաթեթը՝ հորդորելով սպասել:

Հ.Գ. Մեկ ամիս առաջ բարձրացրել էի նաև ուսանողներից շատերին համակարգի չճանաչելու խնդիրը՝ մինչ օրս պրոբլեմը շարունակում է մնալ չլուծված»։ 

Placeholder