Ինչպե՞ս է Գևորգ Դաբաղյանը նշել 60-ամյակը
Մշակույթ
10:28 13/02/2025
Հայաստան

Ինչպե՞ս է Գևորգ Դաբաղյանը նշել 60-ամյակը

Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանը նշել է 60-ամյակը։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից երևում է, որ ծննդյան միջոցառումը մարդաշատ է եղել։ Անցել է ուրախ մթնոլորտում։

Հյուրերի թվում են հայտնի երգիչներ, երաժիշտներ,  ինչպես օրինակ, Ներսիկ Իսպիրյանը, Արաբո Իսպիրյանը, Թովմաս Պողոսյանը, Կամո Սեյրանյանը, Ռազմիկ Ամյանը,  «Ակունք» ազագագրական համույթի անդամներ, հոբելյարի եղբոր որդին՝ Գուրգեն Դաբաղյանը և այլք։

Միջոցառման ժամանակ հնչել են ազգագրական, հայրենասիրական երգեր։

Գևորգ Դաբաղյանը դուդուկի նորագույն կատարողական ու մանկավարժական արվեստի բազմավաստակ ներկայացուցչն ու դպրոց ստեղծող երաժիշտն է, ում ջանքերի շնորհիվ 2006 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայկական դուդուկի երաժշտությունը ճանաչվել է համաշխարհային ոչ նյութական արժեքների գլուխգործոց։

«Գևորգ Դաբաղյանն իր գործունեությամբ ձևավորում է նոր, հիմնարար, բազմակողմանի նվագացանկ, դաստիարակում է համերգային հարթակներում ներկայացող և ուսուցչական ոլորտին նվիրված երաժիշտներ, համագործակցում է աշխարհի մեծանուն կատարողների հետ, նրա դուդուկով են հնչյունավորվում համաշխարհային կինոարտադրության մի շարք ֆիլմեր, նա ստեղծել է հայ ավանդական երաժշտության «Շողակն» անսամբլը, «Դաբաղյան եռյակ»-ը, նրա ստուդիային կատարումները Հայաստանի ռադիոյի Ոսկե ֆոնդում 50-ից ավելի ձայնագրություն են կազմում, իսկ ձայնասկավառակներն արժանանում են միջազգային մրցանակների։

Գևորգ Դաբաղյանը դուդուկ սկսել է նվագել 12-13 տարեկան հասակից։ Այս մշակույթու նրա համար ուսուցիչներն են դուդուկի վարպետներ Լևոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանը․ իսկ առաջին պրոֆեսիոնալ քայլերն անցել է Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի հիմնադիր երաժիշտներից մեկի՝ դուդուկահար Խաչիկ Խաչատրյանի մոտ։ Երաժշտի համար կյանքի մեծ դպրոց է եղել Մարո Մուրադյանի հիմնած «Ակունք» անսամբլի հետ 15 տարվա համագործակցությունը, որտեղ երիտասարդ դուդուկահարը ծանոթացել ու նվագել է ազգային երաժշտության գանձարանի նմուշները, հնարավորություն է ունեցել շփվել Հայրիկ Մուրադյանի հետ, լսել նրա կենդանի երգը»,-հոբելյարի մասին տեղեկություններ է հրապարակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Placeholder