Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
15:16 13/02/2025
Հայաստան

Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք. Ժաննա Անդրեասյան

«Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք և հենց այդ պատճառով է, որ կրթության զարգացման պետական ծրագրով խնդիր ենք դրել բարձրացնել մրցունակությունը և ունենալ մինչև չորս ԲՈւՀ Աշխարհի  500 լավագույն բուհերի շրջանում»,-
կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են և արդեն տեսնում են լուրջ առաջընթաց:

«Վերցնեք և նայեք, թե ինչպես է աճել մեր տարբեր ԲՈւՀ-երում գիտական հրապարակումների թիվը։ ԲՈւՀ-եր ունենք, որոնք էական առաջընթաց են ապահովում։ Ունենք ԲՈւՀ-եր, որոնք իրենց ատեստավորման ներքին համակարգերն են դնում, որպեսզի կարողանան հավաքել որակյալ և մրցունակ դասախոսական կազմն ավելի»,-նշեց Անդրեասյանը:

Հարցին, թե դարանք հաշվի առելով է նա իր երեխայի կրթությունը արտերկրում է կազմակերպել, ԿԳՄՍ նախարարն ասաց. «Կարծում եմ՝ ես այս հարցին արդեն պատասխանել եմ և ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև այդ հարցը սպառված եմ համարում»:
 

Placeholder