Մակրոնը մերժել է Հունաստանի վարչապետի դիմումը՝ արգելափակել Թուրքիային Meteor հրթիռների վաճառքը
Քաղաքական
23:27 13/02/2025
Աշխարհ

Մակրոնը մերժել է Հունաստանի վարչապետի դիմումը՝ արգելափակել Թուրքիային Meteor հրթիռների վաճառքը

Էմանուել Մակրոնը մերժել է Հունաստանի վարչապետի կոչը՝ արգելափակել Թուրքիային Meteor հրթիռների վաճառքը։ Այդ մասին հայտնել է հունական greekcitytimes.com-ը։

«Փարիզի AI-ի գագաթնաժողովի հանդիպման ժամանակ Մակրոնը հասկացրել է, որ հնարավոր չէ կանխել Meteor «Օդ-օդ» հրթիռների վաճառքը։ Նա բացատրել է, որ գործարքը վերաբերում է վեցակողմ եվրոպական MBDA կոնսորցիումին, որը ներառում է Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Շվեդիան, ինչը նշանակում է, որ այն գտնվում է Ֆրանսիայի վերահսկողությունից դուրս»,- գրում է EFSYN օրաթերթը:

Հաղորդվում է, որ Աթենքը ծրագրում է դիմել կոնսորցիումի մյուս անդամներին՝ փորձելով արգելափակել Անկարային հրթիռների վաճառքը:

Թուրքիան բանակցություններ է վարում մինչև 40 EF-2000 Eurofighter կործանիչներ գնելու համար՝ իր օդուժը ուժեղացնելու համար՝ ի պատասխան տարածաշրջանային աճող սպառնալիքների։ Նշվում է, որ Meteor հրթիռները առաջարկվող Eurofighter-ի գործարքի մաս են կազմում :

Հունաստանը, որը վերջերս մեծացրել է իր ռազմական գնումները այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են F-16 կործանիչների նավատորմի արդիականացումը և Meteor հրթիռներով հագեցած ֆրանսիական Rafale ինքնաթիռներ գնելը, կտրականապես դեմ է Թուրքիային վաճառելուն:

Հունվարի 29-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը կանչել է Աթենքում Ֆրանսիայի դեսպանին և ռազմական կցորդին՝ պաշտոնապես հայտնելու գործարքին Հունաստանի դեմ լինելը ։

Փետրվարի 4-ին Միցոտակիսը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ կրկին պարզաբանումներ է խնդրել Մակրոնից հրթիռային բանակցությունների վերաբերյալ։

Բացի այդ, թուրքական աղբյուրները հայտնել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մակրոնն անցած ուրբաթ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների և համագործակցության այլ հարցեր։
 

Placeholder