Տյումենում թաղված հայ կնոջ մարմինը կարտաշիրմեն ու Հայաստանում կթաղեն
Իրավունք
15:20 13/02/2025
Աշխարհ

Տյումենում թաղված հայ կնոջ մարմինը կարտաշիրմեն ու Հայաստանում կթաղեն

Տյումեն թաղված հայ կնոջ մարմինը կարտաշիրմեն նրա ամուսնու պահանջով ու կթաղեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է  Ռուսաստանի դատական միասնական համակարգի մամուլի ծառայությունը։

«Հայցվորի կինը մահացել է 2021 թվականաին, թաղված է Բորովսկոյե գերեզմանատանը։ Կորոնովիրուսի համավարակի սահմանափակումների հետևանքով փակ սահմանների պայմաններում նրա մարմինը Ռուսաստանից Հայաստան բերել չեն կարողացել»,-մանրամասնում է  աղբյուրը։

Տղամարդը բնակվում է Հայաստանում և Տյումենում հարազատներ չունի, որ կկարողանան այցելել կնոջ շիրմին, խնամել գերեզմանը։ Դատարանը բավարարել է նրա հայցը։ Որոշման համաձայն՝ արտաշիրիմումը կիրականացվի սանիտարահիգիենիկ բոլոր նորմերի պահպանմամբ։

Placeholder