26 տարի շարունակ սիրահար զույգերը կրում են նույնանման հագուստ
Տարածաշրջան
18:21 13/02/2025
Տարածաշրջան

26 տարի շարունակ սիրահար զույգերը կրում են նույնանման հագուստ

Թուրքիայի Հանրապետության Ամասիայի շրջանում ապրող Ռանա և Թուրհան Լադիքլի զույգն այդ երկրում հայտնի է որպես ամենագունեղ սիրահար զույգ։ Նրանք 26 տարի շարունակ ամեն օր կրում են նույն գույնի հագուստ։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 50-ամյա զույգը բոլորին զարմացնում է նույնանման գունագեղ հանդերձանքով՝ տանը, աշխատավայրում, փողոցում և այլուր։

Նշվում է, որ նրանք միշտ միասին են գնումներ կատարում և ամուսնության առաջին օրվանից կրում են նույն գույնի հանդերձանք և մի քանի գույնով փոխլրացնում միմյանց։ 

Placeholder