Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ են հանվում այդ հերթապահությունները հենց վիրուսային պիկի ժամանակ
«Այս օրերին բազմիցս ահազանգել եմ, որ վիրուսային հիվանդությունների անվերահսկելի վիճակ է ստեղծվել, հիվանդանոցներում հիվանդներից տեղ ու դադար չկա, անհրաժեշտ է առողջապահական համակարգի վերակազմակերպում»,-նշում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ անուշ Պողոսյանն ու հրապարակում այս իրավիճակում ԱՆ հրամանը։
«Եվ ահա, 30.01.2025 թվականին նախարարի հրամանով դադարեցնում են առողջության առաջնային պահպանման հիմնարկներում բժշկական հերթապահությունները:
Հարց է առաջանում, մինչև 30.01.2025 թվականը ինչու էր շաբաթ և կիրակի օրերին բուժանձնակազմը հերթապահում, արդյոք շուրջ 4 տարի հերթապահություն կատարած բուժանձնակազմին վճարվել է այդ աշխատանքի համար և ինչու է հանվում այդ հերթապահությունները հենց վիրուսային պիկի ժամանակ:
Կարծում են՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մեծ անելիք ունի»,-գրել է նա։
