Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չեմ կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են հայտնվել. Վահան Կոստանյանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
«Չեմ կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են հայտնվել»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ հարցին:
Նա որպես փաստարկ հիշատակեց սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի կայացումը՝ հավելելով, որ պայմանավորվածություն կա նոր նիստ գումարելու շարջ:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ բուն բանակցություններին՝ փոխնախարարը նշեց. «Այստեղ բավականին երկար ժամանակ է, ինչ մենք սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին մեր կողմից ներկայացրած առաջարկներին: Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք, որպեսզի գործընթացը հնարավոր լինի շարունակել: Հայաստանը, ինչպես նախկինում, շարունակում է կառուցողականորեն տրամադրված լինել և ներգրավված լինել բանակցություններում»:
Ալիևի հնչեցրած սպառնալիքների մասվ Կոստանյանն ասաց, թե ՀՀ ղեկավարությունը քանիցս պաշտոնապես արձագանքել է, և Փաշինյանի վերջին հոդվածն էլ դրամասին էր:
«Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը: ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների, և մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինեն բանակցային գործընթացին»,-ասաց ԱԳ փոխնախարարը:
Պատասխանելով հարցին՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ինչպես են արձագանքելու ՀՀ իշխանությունները փոխնախարարը պատասխանեց. «Բնականաբար, Հայաստանը իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»։
Նա նաև հայտարարեց, որ ՀՀ սուվերեն իրավունքն է մեծացնել իր պաշտպանունակությունը,իսկ սպառազինությունների մրցավազքը վերահսկելու նպատակով առաջարկել է մոնիթորինգի համակարգ ներդնել։