Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողները կառավարության մոտ են
Երևանում ոսկու վաճառքով զբաղվող տնտեսվարողները կրկին հավաքվել են կառավարության մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելով Հարկային օրենսգրքում վերջին արված փոփոխություններից։
«25 տարուց ավելի ոսկու առևտրով ենք զբաղվում։ Ամեն տարի պակասում են գնորդները։ Ոչ մեկ առևտուր չի անում։ Առևտրի ոլորտում չափազանց վատ վիճակ է։ Եթե լինում է առևտուր, ամառվա 1-2 ամսվա ընթացքում։
Ի՞նչ անենք։ Եղածն էլ փակե՞նք, ճամպրուկները հավաքե՞նք։ Դա՞ է իրենց ուզածը։ Դա չի լինելու։ Կան մարդիկ, ովքեր, իրոք, սիրում են այս երկիրը, ուզում են ապրել այս երկրում»,- ասաց տնտեսվարողներից մեկը։
Նրանք նշում են, որ փոփոխություններ են կատարել առանց իրեն հետ քննարկելու, առանց իրենց կարծիքը հայտնելու։
«Ասում են՝ կուզեք աշխատեք, չեք ուզի՝ մի աշխատեք։ Այդ քաղաքականությունը վարում էին միշտ։ Ինչո՞ւ մերժեցինք նախորդ իշխանություններին։ Իրենց մոտ հարց չի՞ առաջանում։
Որպեսզի հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում են, գնում են ընտանիքներով, անսահման պարգևավճարներ են տալիս։ Ինչի՞ հաշվին։ Եթե մարդ չի ունենում ֆինանսական եկամուտներ, իրեն մաքսիմում մեղմ է պահում, որպեսզի կարողանա տնտեսի իր ունեցածը։ Իսկ մենք դա չենք տեսնում»,- ասաց տնտեսվարողը։
Մանրամասն՝ տեսանյութում։
.jpg)
.jpg)