Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Օրվա մամուլ
09:14 13/02/2025
Հայաստան

Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ

Փետրվարի 13-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Placeholder
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ