Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և պահանջում է նրանց ազատ արձակումը
Քաղաքական
22:46 13/02/2025
Տարածաշրջան

Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և պահանջում է նրանց ազատ արձակումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են.

«Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։

Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։

Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացվել քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի կողմից»։

Placeholder