Հայաստանը պատասխանատվություն է կրում ԵՄ-ին անդամակցելու հետևանքները սեփական բնակչությանը ներկայացնելու համար. Զախարովա
Քաղաքական
16:41 14/02/2025
Աշխարհ

Հայաստանը պատասխանատվություն է կրում ԵՄ-ին անդամակցելու հետևանքները սեփական բնակչությանը ներկայացնելու համար. Զախարովա

Հայաստանցիներին Եվրամիությանը հնարավոր անդամակցության բոլոր հետևանքները բացատրելու պատասխանատվությունը կրում է Հայաստանի իշխանությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի նախագիծ։ Բացի այդ, նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է այս քայլն ազդել Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) փոխգործակցության համատեքստում։

«Կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, թեև բոլորը՝ և՛ ԱԳՆ-ն, և՛ նախագահի աշխատակազմը, այդ թեմայի շուրջ բազմիցս բարձրաձայնել են, որ հարցը քաղաքական նախապատվությունների մասին չէ, այլ այն, որ բոլոր կարգավորող շրջանակները և սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը Եվրամիության և ԵԱՏՄ-ի շրջանակներում, փոխբացառող են»,-ասաց Զախարովան և հավելեց. «Այս կարևոր նրբերանգը տեսնելը պարզապես իրականության ժխտում է և, գուցե, որոշ չափով ապատեղեկատվություն նրանց համար, ովքեր պետք է համապատասխան որոշումներ կայացնեն»:

Միաժամանակ, ՌԴ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան որոշման մասին է։

«Սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Ռուսաստանը կամ ԵԱՏՄ-ն, որոնք հիմնական պատասխանատվությունն են կրում սեփական բնակչությանը բացատրելու իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները»,- նշել է նա։

Placeholder
Հայաստանը պատասխանատվություն է կրում ԵՄ-ին անդամակցելու հետևանքները սեփական բնակչությանը ներկայացնելու համար. Զախարովա