Փաշինյան. ՀՀ անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը
Քաղաքական
13:22 14/02/2025
Հայաստան

Փաշինյան. ՀՀ անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը

Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) և Observer Research Foundation-ի համատեղ կազմակերպած «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» խորագրով նախաճաշ-կլոր սեղանին:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում անվտանգային միջավայրի փոփոխությունները, մեծ ֆորմալ դաշինքների արդյունավետության և փոքր ձևաչափերով համագործակցության դերը։ Այն շարունակվել է փակ ձևաչափով:

Իր խոսքում Ն.Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի հետևողական քաղաքականությունը՝ ուղղված բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության ամրապնդմանը։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, բայց միաժամանակ կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է երկրի անվտանգության ու տնտեսական զարգացման ամրապնդմանը՝ միջազգային գործընկերների հետ կառուցողական համագործակցության միջոցով։ 

Ն.Փաշինյանը նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության առանցքային առաջնահերթություններին՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանը միտված քայլերին և «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Placeholder
Փաշինյան. ՀՀ անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը