Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպանին ընդունել է Վրաստանի նախագահը
Քաղաքական
16:05 14/02/2025
Տարածաշրջան

Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպանին ընդունել է Վրաստանի նախագահը

Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Դեսպանը շնորհավորել է Մ․Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ  ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։

Վրաստանում ՀՀ դեպանության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

Placeholder
Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպանին ընդունել է Վրաստանի նախագահը