Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքի դադարեցումից հետո դադարեցրել է նաև Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է The Free Press-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է հիմնադրամին գումար հատկացնել Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) որոշմամբ։
2025 ֆինանսական տարվա համար NED-ի համար նախատեսված էր 315 միլիոն դոլար:
Հիմնադրամը, որը հիմնադրվել է 1983 թվականին Ռոնալդ Ռեյգանի աջակցությամբ, հայտարարել է, որ չի կարող աշխատավարձ վճարել կամ հիմնական ծախսերը հոգալ: