Հռոմի պապը հոսպիտալացվել է
Աշխարհում
16:45 14/02/2025
Աշխարհ

Հռոմի պապը հոսպիտալացվել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է։ Կաթոլիկ եկեղեցու 88-ամյա առաջնորդը հոսպիտալացվել է երկարատև բրոնխիտի բուժման համար։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը։

«Ֆրանցիսկոս պապը կանցնի անհրաժեշտ բուժզննում և կշարունակի բրոնխիտի բուժումը ստացիոնար պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ Հռոմի պապը կմնա հիվանդանոցում։
 

Placeholder