Քենեդի կրտսեր.  ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահիվանդ բնակչությունը
Աշխարհում
12:13 14/02/2025
Աշխարհ

Քենեդի կրտսեր. ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահիվանդ բնակչությունը

Ամերիկացիներն աշխարհում ունեն հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը։  Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։

«Մենք գնում ենք աշխարհի բոլոր դեղերի 70 տոկոսը: Մենք երկու-երեք անգամ ավելի շատ ենք ծախսում առողջապահության վրա, քան մյուս երկրները, բայց ամենավատ ցուցանիշներն ունենք: Մենք ունենք աշխարհի ամենահիվանդ բնակչությունը»,- ասել է նա:

Նախարարը խոստացել է իր ղեկավարած գերատեսչության ուշադրությունը կենտրոնացնել առողջ ապրելակերպի քարոզչության վրա։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, «Կդարձնենք Ամերիկան կրկին առողջ» խոշոր արշավի շրջանակներում Քենեդի կրտսերը նախատեսում է վերանայել սննդակարգի ուղեցույցները, ուշադրություն դարձնել բարձր վերամշակված մթերքներին և ուսումնասիրել քրոնիկ հիվանդությունների հիմնական պատճառները:
 

Placeholder