Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա
Հասարակություն
14:19 14/02/2025
Հայաստան

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա

Երևանում փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։

Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Մարզերում փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Փետրվարի 16-ին և 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-19-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Placeholder
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա