Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսավորումը
Քաղաքական
13:16 14/02/2025
Աշխարհ

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքի դադարեցումից հետո դադարեցրել է նաև Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորումը: Այս մասին հայտնել է The Free Press-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է հիմնադրամին գումար հատկացնել  Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) որոշմամբ։

2025 ֆինանսական տարվա համար NED-ի համար նախատեսված էր 315 միլիոն դոլար:

Հիմնադրամը, որը հիմնադրվել է 1983 թվականին Ռոնալդ Ռեյգանի աջակցությամբ, հայտարարել է, որ չի կարող աշխատավարձ վճարել կամ հիմնական ծախսերը հոգալ:

Placeholder
Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսավորումը