Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի առաջիկ ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է մինչև մայիս: 2024 թվականին նրան դոպինգ թեստի պատասխանը դրական էր եղել:
Riasport-ը գրում է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) իր պաշտոնական կայքում հայտարարել է աշխարհի թիվ մեկ թենիսիստ, իտալացի Յաննիկ Սիների եռամսյա որակազրկման մասին՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։
«WADA-ն ընդունում է մարզիկի բացատրությունը խախտման պատճառի մասին, ինչպես նշված է առաջին ատյանի որոշման մեջ, և ընդունում է, որ Սիները մտադիր չէր խախտել կանոնները, նրա կողմից կլոստեբոլի օգտագործումը չի բարելավում նրա կատարումը և տեղի է ունեցել առանց նրա իմացության՝ իր շրջապատի անդամների անփութության հետևանքով», - ասվում է WADA-ի հայտարարության մեջ:
Օրենսգրքով մարզիկը պատասխանատու է իր շրջապատի անփութության համար։ Ելնելով դրանից՝ գործակալությունը թենիսիստին եռամսյա որակազրկում է սահմանել։ Նա կարող է վերադառնալ պաշտոնական մարզումների 2025 թվականի ապրիլի 13-ից։