Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փետրվարի 21-ին և 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ կկայանա «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռաբար կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ», Սոնա Գյուլխասյան- Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։
Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ, ինչպես նաև արտիստներ։ Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը, կլինեն վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։
Առանձին տաղավարներում ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց գրքերը կառաջարկվեն մինչև երեսուն տոկոս զեղչով: