Թուրք մաքսավորներն առգրավել են Վրաստանից ներկրված 910 կրիա
Իրավունք
20:57 15/02/2025
Տարածաշրջան

Թուրք մաքսավորներն առգրավել են Վրաստանից ներկրված 910 կրիա

Թուրքիայում կանխվել է հազվագյուտ կրիաների մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձը։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ Սարպի սահմանային անցակետում հսկողություն իրականացնող մաքսային ծառայողները հայտնաբերել են Վրաստանից ապօրինի ներկրված 910 կրիա։

Կասկածելի մեքենան ենթարկվել է ռենտգեն զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է մեքենայում թաքցրած կենդանի սողունների մեծ խմբաքանակ։

Թուրքիայի առևտրի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ կրիաների շուկայական արժեքը կազմում է ավելի քան 18 միլիոն դոլար, ինչը վերջին տարիներին տարածաշրջանում սողունների մաքսանենգության ամենամեծ փորձն է:

Ներկայում առգրավված կենդանիները գտնվում են մասնագետների հսկողության տակ, որոշվում է նրանց հետագա ճակատագիրը՝ վերադարձնե՞լ բնական միջավայր, թե՞ տեղափոխել մասնագիտացված կենտրոններ։

Placeholder