Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետևից, հրաժարվում են նրանից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետևից, հրաժարվում են նրանից: Նախօրեին հայտնի նիկոլական ախուրյանցի Անոն հայտարարեց․ «Մի մեշոկ փող տան` չեմ ընտրի էլ Նիկոլին»:
Իսկ երեկ 2018-ից հետո նրան մշտապես սատարած սփյուռքահայ Արա Թորանյանը` Nouvelles d'Arménie ամսագրի խմբագիրն էր արտահայտվել` անդրադառնալով ֆրանսահայերի հետ Փաշինյանի հանդիպմանը: «Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, եկեղեցու, սփյուռքի և նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ: Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը»,- հոդվածը եզրափակել է Թորանյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։