ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալլասն ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքերը uադրանք է որակել
Քաղաքական
13:08 15/02/2025
Աշխարհ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալլասն ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքերը uադրանք է որակել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը սադրանք է որակել Մյունխենի անվտանգության համաժողովում Եվրոպայի մասին ԱՄՆ փոխնախագահ  Ջ.Դ.Վենսի հայտարարությունները: Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։

«Նրանք մեզ փորձում են կոնֆլիկտի հրահրել, իսկ մենք չենք ուզում կռվել մեր ընկերների հետ»,- նշել է նա։

Գազետա.ռու-ն գրում է, որ փետրվարի 14-ին ունեցած ելույթում Վենսն ասել է, որ Միացյալ Նահանգները չի օգնի Եվրոպային, եթե եվրոպացի քաղաքական գործիչները վախենան սեփական ընտրողներից: Նրա խոսքով, եվրոպացի բնակիչները չեն ցանկանում չվերահսկվող միգրացիա։ Վենսն իր ելույթի ժամանակ ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Ռուսաստանն ու Չինաստանը Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքները չեն։

Վենսը նաև կասկածի տակ է դրել եվրոպական ժողովրդավարության կայունությունը Ռումինիայում ընտրությունների չեղարկումից հետո։ Նրա կարծիքով, մանիպուլյացիաներին դիմակայելու ժողովրդավարության կարողությունը պետք է լինի ժամանակակից քաղաքական ինստիտուտների հիմնաքարը:
 

Placeholder
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալլասն ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքերը uադրանք է որակել