«Երևանը կարդում է»՝ փետրվարի 21-22-ին
Հասարակություն
11:34 15/02/2025
Հայաստան

«Երևանը կարդում է»՝ փետրվարի 21-22-ին

Փետրվարի 21-ին և 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ կկայանա «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռաբար կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ», Սոնա Գյուլխասյան- Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն»  և «Նեմրա» խմբերը։

Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ, ինչպես նաև արտիստներ։ Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը, կլինեն վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։

Առանձին տաղավարներում ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց գրքերը կառաջարկվեն մինչև երեսուն տոկոս զեղչով:

Placeholder