Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հասարակություն
18:00 16/02/2025
Հայաստան
Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նուբարաշենի խճուղի 46 հասցեում
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, ժամը 18։00-21։00։ Սգո սրահի հասցեն՝ Նուբարաշենի խճուղի 46։ Այդ մասին հայտնում են Իշխանյանի հարազատները:
Հիշեցնենք՝ իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը մահացել է այսօր՝ երկարատեւ հիվանդությունից հետո 70 տարեկան հասակում:
Placeholder