Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի Պարգը
Մշակույթ
22:32 16/02/2025
Հայաստան

Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի Պարգը

Հայաստանը «Եվրատեսիլ» 2025 երգի միջազգային մրցույթում կներկայացնի Պարգը։ 

Հայաստանյան պատվիրակն ընտրվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում  ելույթ ունեցած 12 մասնակիցներից։

Հայաստանյան պատվիրակն ընտրվեց հեռուստադիոտողի SMS քվեարկության և Հանրային հեռուստաընկերության ժյուրիի, միջազգային ժյուրի քվարկությունների արդյունքում։

 Պարգը (Պարգև Վարդանյանը) ներկայացրեց «Survivor» երգը, որի հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրատեսիլի հաղթող երգի հեղինակը)։

«Եվրատեսիլ-2025»-ի կիսաեզրափակիչները կկայանա Շվեյցարիայի Բազել քաղաքում  մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:

Placeholder