Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի ռազմական թիրախների վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «մի շարք ռազմական օբյեկտների», որտեղ պահվում էին զենքեր և հրթիռային կայաններ, և արձանագրել էր շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ակտիվությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Զինվորականները նշել են, որ «այդ վայրերում ահաբեկչական գործողությունները Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրերի խախտում է»։
«Բանակը «շարունակում է գործել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիքի վերացման ուղղությամբ», - հավելել է մամուլի ծառայությունը։