Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները
Քաղաքական
16:24 16/02/2025
Տարածաշրջան

Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մյունխենում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

«Հանդիպման ընթացքում Փաշինայնը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգին, բարեփոխումների գործընթացին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ՀՀ Կառավարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Placeholder