ԱԲ-ն օգնել է հաստատել, որ նկարի հեղինակը հենց Ռեմբրանդն է
Մշակույթ
12:45 17/02/2025
Աշխարհ

ԱԲ-ն օգնել է հաստատել, որ նկարի հեղինակը հենց Ռեմբրանդն է

Արհեստական բանականությունն օգնել է հաստատել, որ Ռեմբրանդի «Լեհ հեծյալը» նկարի հեղինակը հենց հոլանդացի գեղանկարիչն է։ Հետազոտությունն իրականացվել է Ցյուրիխում գործող Art Recognition ֆիրմայի կողմից:

«Լեհ ձիավորը» նկարը պահվում է Նյու Յորքի Ֆրիկի հավաքածուում։ 1980-ականներին փորձագետները սկսել են կասկածել, որ հեղինակը Ռեմբրանդն է։ Ենթադրվում է, որ նկարը նման է նկարչի աշակերտ Վիլեմ Դրոստի վաղ շրջանի աշխատանքին: Կար նաև վարկած, որ Ռեմբրանդն ինքը կարող էր սկսել աշխատանքը, և նրա աշակերտներից մեկն ավարտել է այն։

kulturomania.ru-ն գրում է, որ կատարված վերլուծությունը 83% հավանականությամբ հաստատել է, որ նկարի հեղինակը հենց ինքը՝ Ռեմբրանդն է։ Բացառություն են կազմում կտավի որոշ դետալներ, որոնք նկարել են վերականգնողները 19-րդ դարում։

Placeholder
ԱԲ-ն օգնել է հաստատել, որ նկարի հեղինակը հենց Ռեմբրանդն է