Դուք հոգեպե՞ս պատրաստ եք վերադառնալու ԱԱԾ մեկուսարան. Հարց Քոչարյանին
Քաղաքական
14:01 17/02/2025
Հայաստան

Դուք հոգեպե՞ս պատրաստ եք վերադառնալու ԱԱԾ մեկուսարան. Հարց Քոչարյանին

«Դուք հոգեպե՞ս պատրաստ եք վերադառնալու ԱԱԾ մեկուսարան»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը՝ նշելով, որ ընրություններին ընդառաջ ընդդիմադիրների նկատմամբ նոր գործեր են հարուցվում, հներն են բացվում։

«Մի քիչ էլ կարոտում ենք»,-կատակով արձագանքեց ՀՀ երկորրդ նախագահը՝ ընդգծելով, որ այս իշխանությունից ամեն ինչ սպասում է։

Նա նշեց, շինծու քրեական գործեր սարքելու մասնակիցները, սրիկայական հրամաններ կատարողները պետք է հիշեն գալու է պատասխան տալու ժամանակը, ի՞նչ են անելու իրենք 2026 թվականի հունիս ամսից հետո կամ դրանից ավելի շուտ։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մասնակցության մասին հարցին, Քոչարյանն ասաց՝ դաշինքում, խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել։

«Ինչ էլ ասեմ, իմ անձնական կարծիքն է, որը դեռ քննարկված չէ։ Իհարկե, դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ լինի ինչ-որ մեկի նախաձեռնությամբ փողոային պայքար, թե արտահերթ ընտրություններ։ Ֆորմատի մասով չեմ կարող որևէ բան հստակեցնել։ Իմ մոտեցումը հետևյալն է, ամենից պրագմատիկ ֆորմատով պետք է մասնակցել, պրագմատիկ ասելոբ ի նկատի ունեմ այն ֆորմատը, որը առավելագույն հաջողություն կապահովի այդ պահի դրությամբ։ ավել բան չեմ կարող ասել»,-նշեց նա։

Placeholder
Դուք հոգեպե՞ս պատրաստ եք վերադառնալու ԱԱԾ մեկուսարան. Հարց Քոչարյանին