Ձմռան ամենացուրտ օրերը դեռ առջևում են
Հասարակություն
09:42 17/02/2025
Հայաստան

Ձմռան ամենացուրտ օրերը դեռ առջևում են

Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը: Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նա մանրամասնում է.

«Փետրվարը մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով, այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց:

Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները»։

Placeholder
Ձմռան ամենացուրտ օրերը դեռ առջևում են