Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը աշխատանքից ազատել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարին
Աբխազիայի Պետական անվտանգության ծառայության նախագահ Դմիտրի Կուչուբերիան նախագահի պաշտոնակատարի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան հրամանագիր է ստորագրել Պետական անվտանգության ծառայության նախագահ Դմիտրի Կուչուբերիային զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալխաս Չիչբան։