Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրազիլացի զույգը սահմանել է ամենաերկար ամուսնության համաշխարհային ռեկորդը
Բրազիլացի զույգը ամենաերկար ամուսնության համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է UPI-ն։
Ամուսիններ Մանուել Անգելիմ Դինոն և Մարիա դե Սոուզա Դինոն պաշտոնապես գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար ամուսնություն ունեցող զույգը։ Նրանց ամուսնությունը, որը տևել է 84 տարի 77 օր, հաստատվել է Սուրբ Վալենտինի օրը LongeviQuest կազմակերպության օգնությամբ, որը մասնագիտացած է երկարակյացների կյանքի ուսումնասիրության մեջ։
Մանուելը և Մարիան ծանոթացել են 1936 թվականին և ամուսնացել են 1940 թվականին Բրազիլիայի Սեարա նահանգի Բոա Վենտուրա մատուռում։ Իրենց համատեղ կյանքի տարիների ընթացքում նրանք մեծացրել են 13 երեխաների, ունեն 55 թոռ, 54 ծոռ:
Գազետա.ռու-ն գրում է, որ նրանց սիրո և հավատարմության պատմությունը ոգեշնչում է ոչ միայն նրանց մեծ ընտանիքին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները նշել են, որ այդքան երկար ամուսնությունը հազվագյուտ ու զարմանալի ձեռքբերում է, որն արժանի է հատուկ ուշադրության։