Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում կյանքն ավելի թանկ է, քան Մոսկվայում, Պեկինում, նույնիսկ Ռիո դե Ժանեիրոյում
Փաստորեն Երևանում ապրելն ավելի թանկ է, քան Մոսկվայում, Թբիլիսիում, Բաթումում, Պեկինում, Ռիոյում, Բուդապեշտում, Բաքվում և շատ այլ խոշոր քաղաքներում։ Նշում է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ վկայակոչելով «Cost of Living Plus Rent Index by City2025»-ի հրապարակած տվյալները։
Ըստ այդմ, տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը Երևանն է։ Հայաստանի մայրաքաղաքը ցուցակի 179-րդ տեղում է: Երևանից ավելի մատչելի քաղաքներ են Մոսկվան (210), Անկարա (214), Թբիլիսին (222), Բաքուն (256), Բաթումին (257) և Թեհրանը (267):
Հայաստանի մայրաքաղաքում կյանքը նույնիսկ ավելի թանկ է, քան Պեկինում` 184-րդ տեղը, Վարշավա 181, Բուինոս Այրես 196, Բուդապեշտ 200, Սան Պաուլո 243, Ռիո դե Ժանեիրո 269, Մինսկ 281, Նովոսիբիրսկ 303։
Աշխարհում կյանքն առավել թանկ է Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Ցյուրիխում, Ժնևում, Բոստոնում, Սինգապուրում, Վաշինգտոնում և այլն։