Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթների թիվն աճել է
Իրավունք
16:16 18/02/2025
Հայաստան

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթների թիվն աճել է

2024 թվականի ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում ստացվել է 3814 հաղորդում (2023 թվականին՝ 3554), որոնցից 3591-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2023 թվականին՝ 3215)։ Նման տվյալներ է ներկայացրել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանն այսօր տեղի ունեցած կոլեգիայի նիստում։

ՔԿ-ից մանրամասնում են, որ հաշվետու ժամանակահատվածում գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 19․971 քրեական վարույթ (2023 թվականին՝ 19․836), որոնցից 15․635-ը փոխանցվել է նախորդ տարվանից։

Քննված 19․971 քրեական վարույթներից ավարտվել է 3640-ի կամ 18,2%-ի նախաքննությունը (2023 թվականին՝ 3146 կամ 15,9%)։ 3640 քրեական վարույթից 904-ը՝ 1012 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2023 թվականին՝ 981 քրեական վարույթ՝ 1185 անձի վերաբերյալ)։
Արման Ասլանյանը նշել է, որ քննված քրեական վարույթների աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա համեմատ ավելի շատ ստացված հաղորդումներով և նախաձեռնված քրեական վարույթներով։

Placeholder
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթների թիվն աճել է