Ո՞ւր կորավ «Անահիտ» լոլիկը. Գյուղատնտես
Հասարակություն
10:08 19/02/2025
Հայաստան

Ո՞ւր կորավ «Անահիտ» լոլիկը. Գյուղատնտես

«Մի հետաքրքիր բան ասեմ, ես գտա «Անահիտ» սորտի լոլիկի սերմ, բերեցի ու իմ այգում փորձարկեցի։ Կեղևն այնքան բարակ էր, որ ճաքում էր, իսկ երկու օր անց արդեն բորբոս էր»,-այս մասին պատմել է գյուղատնտես Հարություն Մնացականյանը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հաղորդման ժամանակ։

Նա նշել է, այդ լոլիկնն այլևս մրցունակ չի լինի, քանի որ շուտտ է փչանում, իսկ չերրիին ու լոլիկի այլ սորտերի համերին սովոր այս սերնդի համար հնարավոր է անսովոր լինի «Անահիտի» թթվային համը։

«Եթե մենք ուզում ենք ունենալ բարձրորակ բանջարեղեն, ապա պետք է նախ և առաջ պետությունը զբաղվի սելեկցիայով։ Երբ չես զբաղվում սելեկցիայով, աշխատանք չի տարվում սորտի, որակի բարելավման ուղղությամբ, դեգրադիացիա է տեղի ունենում։ Սրան էլ գումարած բերաքտվության հարցերը, հիմա ինտենսիվ այգիները շատ շուտ ու առատ բերք են տալիս»,-ասաց Հ. Մնացականյանը։

Placeholder
Ո՞ւր կորավ «Անահիտ» լոլիկը. Գյուղատնտես