«Հրապարակ». Ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում
Օրվա մամուլ
08:58 19/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում 4,5 ժամ տևած ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքները լավատեսական նոտայով են մատուցում աշխարհին, որը, շունչը պահած, սպասում էր Վաշինգտոն-Մոսկվա առաջին կենդանի շփումին։ Այն արդեն որակել են «շատ լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ»: Ըստ Fox News-ի, ՌԴ-ն և ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման եռաստիճան ծրագիր՝ զինադադար, ընտրությունների անցկացում և հետո նոր միայն՝ վերջնական համաձայնագրի ստորագրում:

Սակայն ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Ուկրաինայում ուղղակի տագնապած են` որոշվում է իրենց ճակատագիրը, բայց՝ իրենց բացակայությամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder