Փաշինյանն այսօր ուղերձով դիմելու է ժողովրդին
Քաղաքական
13:47 19/02/2025
Հայաստան

Փաշինյանն այսօր ուղերձով դիմելու է ժողովրդին

«Ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով դիմելու եմ ժողովրդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն»,–ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդ գաղափարախոսությունը նախ պետք է գրավոր կերպով ձևակերպվի որպես փաստաթուղթ, այդ փաստաթղթի  ձևակերպման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ: 

«Երբ այդ գաղափարախոսությունը գրավոր տեսք ստանա, օրինակ՝ ես ինքս ինձ պետք է արձանագրեմ որպես այդ գաղափարախոսության համախոհ, և այդ գաղափարախոսությամբ և մյուսներով պետք է գնանք ժողովրդի մոտ և համախոհություն ձևակերպենք ու ձևավորենք այդ գաղափարախոսության նկատմամբ։

Այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի 2026թ հերթական խորհրդարանական ընտրություններում: Առաջիկա քաղաքական շրջափուլը՝ հենց ընտրություն է լինելու այս տրամաբանության մեջ»,–ասել էր Փաշինյանը:

Placeholder
Փաշինյանն այսօր ուղերձով դիմելու է ժողովրդին